Առանց մահացու ելքի վիրաբուժական միջամտություններ
Առանց մահացու ելքի վիրաբուժական միջամտությունները, որոնք իրականացվում են կենդանիների հետազոտման, փորձարկման և ուսուցման համար, պետք է կատարվեն որակյալ անձնակազմի կողմից՝ օգտագործելով ասեպտիկ տեխնիկան համապատասխան հաստատություններում: Միջամտություններից առաջ և հետո խնամքը պետք է համապատասխանի անասնաբուժական բժշկական պրակտիկային և պետք է փաստաթղթավորվի վիրաբուժական գրառումներում:
Սահմանումներ
- Խոշոր առանց մահացու ելքի վիրաբուժական միջամտություններ. Ցանկացած վիրաբուժական միջամտություն, որի ընթացքում մարմնի խոռոչի բացվածք է կատարվում, առաջանում է վնասվածք կամ կատարվում է լայնամասշտաբ հատում կամ հյուսվածքի հեռացում:
- Փոքր վիրահատություն. Միջամտություն, որի ժամանակ մարմնի խոռոչ բացվածք չի կատարվում և հարուցվում է աննշան ֆիզիկական վնաս կամ վնաս ընդհանրապես չի առաջանում։ Այս կատեգորիան ներառում է վերքի կարում, ծայրամասային անոթների կանուլյացիա և միջմաշկային բիոպսիա։
- Բազմաթիվ խոշոր առանց մահացու ելքի վիրահատություններ. Մեկից ավելի խոշոր օպերատիվ ընթացակարգեր, որոնցից հետո կենդանուն թույլատրվում է վերականգնվել: Բազմաթիվ առանց մահացու ելքի վիրաբուժական միջամտություններ պետք է անհրաժեշտ լինեն մեկ հետազոտական ծրագրի նպատակների համար: Միայն ծախսերի կրճատումը համարժեք հիմնավորում չէ միևնույն կենդանու վրա բազմաթիվ խոշոր վիրահատություններ անցկացնելու համար:
- Ասեպտիկ տեխնիկա. Պրակտիկաների կիրառում, որոնք նվազագույնի են հասցնում միկրոօրգանիզմների թիվը գործող միջավայրում և նվազեցնում վիրահատական վերքի ցանկացած աղտոտվածությունը հնարավորինս ցածր գործնական մակարդակի: Այս պրակտիկաները ներառում են վիրահատության վայրի սանիտարական մաքրում, կենդանու պատրաստում, վիրաբույժի պատրաստում և գործիքների ու պարագաների ստերիլիզացում:
- Ստերիլ «միայն ծայր» տեխնիկա. Ասեպտիկ տեխնիկայի այս մեթոդը սահմանափակում է վիրաբույժին օգտագործել միայն գործիքների ստերիլ աշխատանքային ծայրերը՝ ստերիլ դաշտն ապահովելու համար: Այս պրակտիկան կարող է օգտագործվել միայն ընտրված տեսակների համար (մուկ, առնետ, համստեր) այն իրավիճակներում, երբ ձեռնոցների ստերիլության պահպանումն ավելի խնդրահարույց է, քան գործիքի ծայրերի ստերիլության պահպանումը:
- Մաքուր ոչ ստերիլ դաշտային վիրահատություն. Որոշակի ստանդարտ գյուղատնտեսական կամ դաշտային հետազոտության ընթացակարգեր կարող են իրականացվել մաքուր ծայր տեխնիկայի կիրառմամբ, այլ ոչ թե ասեպտիկ ընթացակարգերի: Այս բացառության մանրամասները և հիմնավորումը պետք է տրվեն IACUC արձանագրությունում:
Կադրերի որակավորում
Կենդանիների վիրահատություն իրականացնելու որակավորումները պետք է նկարագրվեն IACUC արձանագրության Հիմնական ուսումնասիրության անձնակազմ բաժնում: Որակավորումները կարող են ներառել ստորև նշվածներից մեկը կամ մի քանիսը:
Նկատառում. վիրահատություն կատարելու համար գործնական պատրաստվածությունը պարտադիր է։
- Փաստաթղթավորված մասնագիտական վերապատրաստում
- Անհատական ուսուցում անասնաբույժի կողմից
- Վիրաբուժության վերաբերյալ վերապատրաստման դասընթացի ավարտում
- Փաստաթղթավորված գործնական ուսուցում նախագծերի փորձառու ղեկավարների կողմից
Կենդանիների օգտագործումը վիրաբուժական ուսուցման համար պետք է իրականացվի առանձին IACUC արձանագրության ներքո կամ ներառվի Կենդանիների թվաքանակի հիմնավորման մեջ և նկարագրված լինի ծրագրի IACUC արձանագրության Վիրաբուժական ընթացակարգերի բաժիններում:
Վիրաբուժական հարմարություններ
- Կրծողներ և ոչ կաթնասուն ողնաշարավորներ. Առանց մահացու ելքի հիմնական վիրաբուժական միջամտությունները պետք է իրականացվեն ասեպտիկ ընթացակարգերի համար նախատեսված հատուկ սենյակում կամ հատուկ լաբորատոր տարածքում, որն ապահովում է առանձնացում այլ գործողություններից: Լաբորատորիայի կամ հաստատության տարածքը, որտեղ իրականացվում է վիրահատություն, պետք է ստուգված և հաստատված լինի IACUC-ի կողմից: Աշխատանքային մակերեսները և պահեստային ստորաբաժանումները պետք է հեշտությամբ մաքրվեն: Տեղակայումը պետք է ներառի վիրահատության նախապատրաստման համար նախատեսված տարածք, որը առանձնացված է վիրահատական տարածքից տարածությամբ կամ ժամանակով:
- Ոչ կրծող կաթնասուններ. Ոչ կրծող լաբորատոր կենդանիների և գյուղատնտեսական կենդանիների վիրահատությունները կենսաբժշկական հետազոտությունների և ուսուցման ընթացքում պետք է իրականացվեն հատուկ վիրաբուժական հաստատությունում, որը ստուգված և հաստատված է IACUC-ի կողմից: Հատուկ վիրաբուժական հաստատությունը կառուցված է այնպես, որ հեշտությամբ մաքրվի և ախտահանվի, և կառավարվում է մաքրությունն ապահովելու համար: Վիրահատության նախապատրաստումը պետք է տեղի ունենա մեկ այլ սենյակում կամ մի տարածքում, որը բաժանված է գործողությունների միջև հեռավորությամբ կամ ժամանակացույցով:
Ասեպտիկ պրակտիկա
Ասեպտիկ պրակտիկաները պետք է նկարագրվեն ծրագրի IACUC արձանագրության վիրաբուժության բաժիններում:
1․ Վիրահատական միջամտության տարածքի նախապատրաստում
- Սենյակում խառնաշփոթ չպետք է լինի, իսկ կոշտ մակերեսները նախապատրաստելու համար պետք է օգտագործվեն ախտահանող միջոցներ:
- Նույն ժամանակահատվածում իրար հետևից մի քանի կենդանիների վրա վիրահատական միջամտություններ կատարելու դեպքում, կենդանիների հետ շփվող վիրահատական տարածքը պետք է ախտահանվի՝ վիրահատությունների միջև ընկած ժամանակահատվածում:
2․ Կենդանիների նախապատրաստումը
- Կենդանուն պետք է նապապատրաստել վիրահատության համար՝ վիրահատության ենթակա մարմնի հատվածից հեռացնելով մազերը կամ փետուրները:
- Այդ գործողությունը պետք է կատարվի վիրահատության համար նախատեսված տարածքից առանձին վայրում։ Ցավազրկողները (կանխարգելիչ ցավազրկում) պետք է կիրառվեն, ինչպես նկարագրված է IACUC-ի կողմից հաստատված ընթացակարգում:
- Ընդհանուր անզգայացման ենթարկվող կենդանիների աչքերին պետք է քսել ակնաբուժական քսուք՝ եղջերաթաղանթները չորանալուց պաշտպանելու համար։
- Մարմնի վիրահատվող հատվածի մաշկը պետք է ախտահանվի համապատասխան միջոցներով:
- Կենդանիներին վիրաբուժական միջամտության նախապատրաստելու գործողությունները պետք է ավարտվեն, նախքան վիրաբույժը կհագնի վիրաբուժական համազգեստը՝ ներառյալ ստերիլ ձեռնոցները:
3․ Վիրաբուժական համազգեստը
Վիրաբույժը և նրա ցանկացած օգնականը պետք է կրեն համապատասխան համազգեստ, որը կամ կփոխարինի դրսի հագուստին կամ կկրեն դրա վրա:
Վիրահատությունների մեծ մասի համար նախատեսվում են ստանդարտ անհատական պաշտպանական միջոցներ (PPE)․
- մաքուր վիրաբուժական խալաթ, կոմբինեզոն կամ լաբորատոր խալաթ,
- դիմակ,
- գլխարկ,
- ստերիլ վիրաբուժական ձեռնոցներ (սովորական, ոչ ստերիլ լաբորատոր ձեռնոցներն ընդունելի չեն բոլոր վիրաբուժական միջամտությունների համար, ԲԱՑԱՌՈւԹՅԱՄԲ «ստերիլ ծայր» տեխնիկայի կիրառմամբ վիրահատությունների դեպքում),
- մաքուր, բայց ոչ ստերիլ լաբորատոր ձեռնոցների օգտագործումը թույլատրելի է ՄԻԱՅՆ «ստերիլ ծայր» տեխնիկայի կիրառմամբ վիրաբուժական միջամտությունների կամ փոքր ստանդարտ գյուղատնտեսական միջամտությունների դեպքում։
- Վիրաբուժական գործիքներ և սարքեր
Վիրաբուժական գործիքները և սարքերը պետք է լինեն ստերիլ։ «Ստերիլ ծայր» տեխնիկայի կիրառմամբ վիրաբուժական միջամտությունների համար բոլոր գործիքները սկզբում պետք է մանրէազերծվեն՝ օգտագործելով նյութի համար համապատասխան մեթոդ (օրինակ՝ ավտոկլավով, գազով մանրէազերծում, քիմիական մանրէազերծում):
Ցանկացած իր, որը վիրահատվող հատվածի հետ կարող է շփում ունենալ (կարի թելը, ասեղը, գործիքների ծայրերը և այլն), պետք է լինի ստերիլ: Գործիքների ծայրերը և սարքերը պետք է պահվեն ստերիլ մակերեսի վրա՝ վիրահատվող հատվածի աղտոտումը կանխելու համար:
«Ստերիլ ծայր» տեխնիկան պետք է նկարագրվի կենդանիների օգտագործման արձանագրությունում, եթե այն նախատեսվում է օգտագործել:
Հատուկ ուշադրություն մի քանի կենդանիների (կրծողների և ոչ կաթնասունների) հետ կապված ընթացակարգերի նկատմամբ.
Վիրաբուժական միջամտությունները կարող են իրականացվել բազմաթիվ կրծողների և ոչ կաթնասունների վրա մեկ նստաշրջանի ընթացքում՝ օգտագործելով մեկ ստերիլ վիրաբուժական փաթեթ, պայմանով, որ գործիքները նորից մանրէազերծվեն ապակե գնդիկներով կենդանիների միջև՝ առնվազն 15 վայրկյան տևողությամբ: 4-5 կենդանուց հետո պետք է օգտագործել ստերիլ գործիքների նոր հավաքածու: Բոլոր կենսաբանական մասնիկները, ինչպիսիք են արյունը կամ հյուսվածքը, պետք է հեռացվեն գործիքներից նախքան դրանք ապակե գնդիկներով ստերիլիզատորում դնելը: Գործիքները պետք է սառչեն կենդանու հետ շփվելուց առաջ: Ցանկացած պահի, եթե ստերիլ ձեռնոցը շփվում է ոչ ստերիլ իրի հետ, ձեռնոցն այլևս ստերիլ չէ և պետք է փոխարինվի նոր ստերիլ ձեռնոցներով՝ ասեպտիկ տեխնիկան պահպանելու համար:
Ոչ կրծող կաթնասունների և գյուղատնտեսական կենդանիների վրա կատարվող վիրաբուժական միջամտությունները, ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ կենսաբժշկական հետազոտություններում, պետք է օգտագործեն նոր ստերիլ փաթեթներ յուրաքանչյուր խոշոր վիրահատության ժամանակ:
Հետվիրահատական խնամք
- Կենդանու մշտադիտարկումը և, անհրաժեշտության դեպքում, միջամտությունները անզգայացումից ապաքինման ընթացքում հետվիրահատական խնամքի կարևոր մասերն են: Պահանջվում է անձնակազմի վերապատրաստում, վերահսկում նախագծի ղեկավարի կողմից և պատասխանատվության հստակ բաշխում ՔԿՀ-ի, ծրագրի անձնակազմի, կենդանիների խնամքի անձնակազմի և անասնաբուժական անձնակազմի միջև:
- Հետվիրահատական մոնիտորինգը հետազոտական անձնակազմի և/կամ վիրաբույժի պարտականությունն է:
- Անզգայացած և անգիտակից կենդանին պետք է մոնիտորինգի ենթարկվի այնքան ժամանակ, մինչև կենդանին գիտակցության գա և ի վիճակի լինի քայլել կամ վերադառնալ իր սովորական ռեֆլեքսներին:
- Անգիտակից կենդանին չպետք է տեղավորվի հիմնական խցում այլ կենդանիների հետ, որոնք լիովին կամ մասամբ արթուն են:
- Վերականգնման ընթացքում կաթնասուններին և թռչնատեսակներին պետք է տաք և չոր պահել:
- Եթե կենդանու մոտ առաջանում են վիրահատական կամ հետվիրահատական միջամտություններից անսպասելի բարդություններ, պետք է ցուցաբերվի համապատասխան անասնաբուժական օգնություն:
- Մաշկի կարերը կամ սեղմակները պետք է հեռացվեն, երբ վիրահատական վերքը լավանա և համաձայն IACUC-ի հաստատված արձանագրության մեջ նկարագրված ուղեցույցների: Սա սովորաբար վիրահատությունից հետո 7-14 օր է, սակայն ժամկետը կախված է տեսակից և ընթացակարգից:
- Կենդանիները պետք է մշտադիտարկվեն IACUC արձանագրությունում նկարագրված հաճախականությամբ և տևողությամբ:
- Վիրահատական գրառումները պետք է պարունակեն օպերատիվ և հետվիրահատական տեղեկատվություն (օրինակ՝ վանդակի քարտ՝ ընթացակարգով և ամսաթվով, մարմնի քաշը վիրահատության օրը, ցավազրկող դեղամիջոցի ընդունում, վերքի փակման հեռացում և այլն): Կենդանու ամենօրյա մոնիտորինգը պետք է շարունակվի մինչև կենդանու կայունությունը (օրինակ՝ մարմնի քաշը, մարմնի վիճակը, ակտիվությունը և այլն):
Հետվիրահատական ցավազրկում
Գլխավոր հետազոտողը պետք է գրավոր նկարագրի այն մեթոդները, որոնք օգտագործվում են կենդանիների հետվիրահատական ցավը կամ անհանգստությունը գնահատելու և թեթևացնելու համար: Հետվիրահատական ցավազրկումը պահանջվում է առանց մահացու ելքի վիրաբուժական միջամտություններից հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ անալգետիկ միջոցների արգելումը գիտականորեն հիմնավորված է: Հիմնավորումը պետք է ներառի այն պատճառաբանությունը և ապացույցը, որ ցավազրկողները, եթե կիրառվեն, կվտանգեն հետազոտության գիտական վավերականությունը: Հետազոտողները պետք է խորհրդակցեն անասնաբույժի հետ վիրաբուժական միջամտությունների պլանավորման փուլում՝ համապատասխան ցավազրկողներ գտնելու համար:
Վիրաբուժության գրառումներ
PI-ի և/կամ վիրաբույժի պարտականությունն է վիրաբուժական միջամտությունների, նախավիրահատական և հետվիրահատական խնամքի վերաբերյալ գրառումներ վարելը: Այս գրառումները պետք է պահպանվեն PI-ի կողմից IACUC արձանագրության դադարեցման ամսաթվից հետո երեք տարի: Հաստատված IACUC արձանագրության ներքո կատարված վիրաբուժական գրառումները պետք է վերանայվեն անասնաբույժի կողմից: Վիրահատության գրառումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով՝ օգտագործելով առցանց արձանագրային համակարգը: Կենդանիները, որոնք ենթարկվում են վիրաբուժական միջամտությունների, կվերահսկվեն իրենց IACUC արձանագրության համաձայն, մոնիտորինգի հաճախականությունը կսահմանվի անասնաբույժի հետ խորհրդակցելով: Վիրաբուժական գրառումները պետք է ներառեն մոնիտորինգի փաստաթղթերը: