Ընթացակարգերի հրահանգները և միջամտությունները
Անձնակազմ
– Յուրաքանչյուր ոք․ ով ցանկացած ընթացակարգի համաձայն անմիջական կապ կունենա կենդանի վիճակում գտնվող կենդանիների հետ, պետք է նշվի որպես ծրագրի անձնակազմի անդամ յուրաքանչյուր այն ընթացակարգի համար, որին կմասնակցի:
– Նախատեսել վերապատրաստում և փորձի առկայություն, նշել անձնակազմի կողմից իրականացվելիք հատուկ միջամտությունների ցանկը: Եթե անձնակազմի համալրման արդյունքում, կլինեն անձիք, ովքեր չեն ունենա համապատասխան վերապատրաստում կամ փորձառություն, ապա պետք է տրամադրել այն վերապատրաստման նկարագրությունը, որը նրանք պետք է անցնեն և տեղեկատվություն ուսուցումն անցկացնողի վերաբերյալ: Վերապատրաստման վերաբերյալ տեղեկատվություն չներառելը կհետաձգի ծրագրի անձնակազմի հաստատման գործընթացը։
3 Rs նկատառումները
– Հետազոտությունները, որոնց միջամտությունների հետևանքով կենդանիները կարող են զգալ ավելի քան ակնթարթային, թեթև ցավ կամ անհանգստության, պահանջում են այլընտրանքների որոնում: Դրանց թվում են թունավորության և վարակիչ հիվանդությունների հետազոտությունները, ուռուցքի ինդուկցիայի կամ փոխպատվաստման հետազոտությունները, մահացու ելքով և առանց մահացու ելքի վիրաբուժական միջամտությունները, ցավի հետազոտությունը, in vivo մոնոկլոնալ կամ պոլիկլոնալ հակամարմինների արտադրության միջամտությունները, հեղուկի և/կամ սննդի սահմանափակումը և երկարատև սահմանափակումները: Այս ցանկը սպառիչ չէ: Եթե վստահ չեք, թե արդյոք անհրաժեշտ է այլընտրանքների որոնում, պետք է դիմել IACUC-ին:
– Գլխավոր հետազոտողը (PI) պետք է գրավոր տեղեկանք ներկայացնի, թե արդյոք կենդանիների մոտ ցավ կամ անհանգստություն առաջացնող միջամտություններին առկա են այլընտրանքներ։ Եթե այլընտրանքներ կան, բայց չեն կիրառվում, ապա պատճառը պետք է հիմնավորվի գլխավոր հետազոտողի կողմից։
– Այլընտրանքներն այն մեթոդներն կամ մոտեցումներն են, որոնց կիրառման արդյունքում կատարելագործվում են ընթացակարգերը, նվազում է ցավը և/կամ անհանգստությունը, կրճատվում է պահանջվող կենդանիների թվաքանակը կամ կենդանիները փոխարինվում են ոչ ամբողջական կենդանական համակարգերով, կամ մեկ կենդանատեսակը փոխարինվում է մյուսով։
– Այլընտրանքների որոնումը պետք է ներառի հետևյալ նվազագույնը՝ որոնման մեթոդներ, այն տվյալների բազաները, որտեղ իրականացվել է որոնում, որոնման ամսաթիվը և ընդգրկված տարիներ, և հիմնաբառեր և/կամ որոնման ռազմավարություն, որոնք օգտագործվում են PI-ի կողմից
Ռեսուրսներ/Տեղեկատվական էջը կտրամադրի որոնման տվյալների բազաների և վեբ ռեսուրսների ցանկը:
Կենդանիների թվաքանակի հիմնավորումը
– – Ներկայացնել պահանջվող կենդանիների քանակի հիմնավորում և, թե ինչպես է որոշվել, որ կենդանիների ներկայացված թվաքանակն է համարվում տեղին։ Հնարավորության դեպքում պահանջվող կենդանիների թիվը պետք է հիմնավորված լինի վիճակագրորեն: Ընդհանուր առմամբ, սա նշանակում է խորքային վերլուծություն անել: Որպես այլընտրանք, եթե օգտագործվող կենդանիների քանակը հիմնված է նախորդ աշխատանքի կամ հրապարակումների վրա, տրամադրել մեջբերումներ:
– Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել ռեսուրսների/տեղեկատվության էջում:
Համապատասխանություն/
Ընթացակարգի այս բաժնում տրամադրվող տեղեկատվության ակնկալիքները.
– Փորձարարական նախագծում
– Ենթադրություններ
– Փոփոխական, որն օգտագործվում է թվաքանակը հաստատելու համար
Բուժման ակնկալվող տարբերությունները, ազդեցության ակնկալվող կամ փորձարկվող չափը
– Գնահատված տատանումների համար օգտագործված աղբյուրը (այսինքն՝ մեջբերում)
– Ալֆա, ուժ
– Որոշված փորձնական նմուշի չափը
– Կենդանիների ընդհանուր պահանջարկի հաշվարկ՝ հիմք ընդունելով հզորությունը, նկարագրված փորձերը, ակնկյալվող կորստները