Նորություններ

Մասնակցություն ISBS-ի 18-րդ տարածաշրջանային (Ասիա) «Սթրես և վարք» խորագրով նյարդաբանությանհամաժողովին



Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը, որպես հրավիրյալ զեկուցող, մասնակցել է Սթրեսի և վարքագծի միջազգային միության (ISBS) 18-րդ տարածաշրջանային (Ասիա) նյարդաբանության համաժողովին՝ «Սթրես և վարք» խորագրով, որը կայացել է 2025 թվականի օգոստոսի 18–22-ը Թաիլանդում։

Քառօրյա միջազգային համաժողովը նվիրված էր սթրեսի և սթրեսով պայմանավորված գլխուղեղային խանգարումների տրանսլյացիոն նյարդաբանությանը։ Այն համախմբել էր նյարդաբանության ոլորտի առաջատար գիտնականների, կլինիկական մասնագետների և ուսանողների՝ քննարկելու կենսաբժշկական հետազոտությունների այս կարևոր բնագավառում առկա մարտահրավերները, վերջին գիտական ձեռքբերումները և զարգացման հեռանկարային ուղղությունները։