Կենդանիների խնամքի և օգտագործման ժամանակ մասնագիտական առողջության և անվտանգության քաղաքականությունը
Այս քաղաքականությունը հիմնված է Կենդանիների խնամքի և օգտագործման ձեռնարկի վրա և կոչված է վերացնելու, նվազեցնելու կամ վերահսկելու մասնագիտական վտանգները և կանխելու կենդանիների օգտագործման հետևանքով առողջության համար առաջացած բացասական հետևանքները՝ բացահայտելով ռիսկերը, իրականացնելով անվտանգության հսկողություն և տրամադրելով ուսուցում:
Կենդանիների հետ հաճախակի կամ զգալի շփում ունեցող անձնակազմի համար ավելի մեծ է առողջության վրա բացասական ազդեցությունների ռիսկը։
Այդ անձնակազմը պետք է լրացնի ռիսկի գնահատման ձևաթուղթ և առողջության ստուգման հարցաթերթիկ: Խորհուրդ է տրվում կատարել նախնական իմունիզացիաև այն առաջարկվում է այնպիսի հատուկ նյութերի ազդեցության ռիսկի ենթարկված մարդկանց, ինչպիսիք են հեպատիտ B վիրուսը (մարդու արյան կամ հյուսվածքի, բջջային գծերի կամ պաշարների հետ աշխատելիս) կամ կատաղության վիրուսը:
Կենդանիների խնամքի և օգտագործման ռիսկի գնահատման ձևաթուղթըը սահմանում է տեսակները, ազդեցության մակարդակը և կենդանիների օգտագործման պայմանները:
Այս տեղեկատվությունը կօգտագործվի անձնական պաշտպանության համապատասխան միջոցները սահմանելու համար:Մասնագիտական առողջության ելակետային հարցաթերթիկը գաղտնի կերպով կգնահատվի առողջապահական մասնագետի կողմից (հղումը՝ Հիմնական մասնագիտական առողջության հարցաթերթիկ):
Կենդանիների հետ հաճախակի կամ էական շփում ունեցող ամբողջ անձնակազմը պարտավոր է անցնել մասնագիտական առողջության և անվտանգության ուսումնական մոդուլը, որտեղ նկարագրված է կենդանիների հաստատություններում առողջության և ավտանգության համար հնարավոր ընդհանուր ռիսկերը:
Այս վերապատրաստման մոդուլում ներառված են նաև կենդանիների նկատմամբ ալերգիայի զարգացման հատուկ ռիսկերը և ախտանիշները և դրանք մեղմելու ձևերը։