Նորություններ

NAR-SAR-IPH նախագծի թիմը մասնակցեց IASIM 2026 համաժողովին



2026 թվականի հունիսի 14–17-ը NAR-SAR-IPH նախագծի թիմի անդամներ Քրիստինա Ղահրամանյանը, Նարեկ Մելոյանը և Ֆերնանդո Վիլյառուելը մասնակցեցին Շվեդիայի Ումեո քաղաքում կայացած IASIM 2026 համաժողովին, որը կազմակերպվել էր Սպեկտրային պատկերավորման միջազգային ասոցիացիայի (IASIM) կողմից։ Համաժողովի ընթացքում թիմը բանավոր և պաստառային զեկույցներով ներկայացրեց բազմակի գրգռմամբ ֆլուորեսցենտային հիպերսպեկտրալ պատկերավորման (HSI) տարբեր կիրառություններին նվիրված իր գիտական հետազոտությունները։

Միջոցառումը նաև բացառիկ հնարավորություն ընձեռեց գաղափարներ փոխանակելու և գիտական կապեր հաստատելու տարբեր երկրներից ժամանած հետազոտողների հետ (Ֆինլանդիա, Շվեդիա և Իսպանիա)։ Թիմի անդամները ներկա գտնվեցին նաև հիպերսպեկտրալ պատկերավորման տվյալների կառավարման և վերլուծության ժամանակակից գործիքներին նվիրված մասնագիտացված աշխատաժողովներին, որի ընթացքում ծանոթացան «Hypertools» ծրագրային ապահովման կիրառման և MCR-ALS վերլուծության հիմնարար սկզբունքներին։

IASIM 2026 համաժողովին մասնակցությունը շատ լավ առիթ էր NAR-SAR-IPH նախագծի թիմի համար՝ սպեկտրային պատկերավորման միջազգային գիտական համայնքին իր ինտեգրումն ամրապնդելու և հետագա գիտական համագործակցության համար նոր հնարավորություններ ստեղծելու առումով։