ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ  ԶՈՀԱԲԵՐՈւԹՅՈւՆ ԷՖԹԱՆԱԶԻԱ

Կենդանիները, որոնց բարեկեցությունը վտանգի է ենթարկված, պետք է  քնեցվեն: Էֆթանազիան կենդանիների մարդասիրական զոհաբերության գործողություն է այնպիսի մեթոդներով, որոնք հանգեցնում են գիտակցության արագ կորստի և առանց ցավի ու տառապանքի մահվան: Կենդանի զոհաբերելու ոչ պատշաճ մեթոդների կիրառումը կարող է կենդանուն զգալի ցավ, անհանգստություն և տառապանք պատճառել: Շատ կարևոր է էֆթանազիա իրականացնող անձի կոմպետենտության մակարդակը։ Կենդանիները պետք է քնեցվեն միայն համապատասխան պատրաստվածություն ունեցող և իրավասու անձանց կողմից՝ կիրառելով տեսակին համապատասխան մեթոդ: 

Էֆթանազիա կարելի է իրականացնել պլանավորված՝ ընթացակարգի վերջում կամ սուր, երկարատև ցավը, անհանգստությունը, տառապանքը թեթևացնելու համար, ինչին հնարավոր չէ հասնել ցավազրկողներով, հանգստացնող միջոցներով կամ այլ բուժումներով: 

Էֆթանազիա իրականացնելու  չափանիշները սահմանված են ընթացակարգի հատուկ կետերով (օրինակ՝ ֆիզիկական կամ վարքագծային դեֆիցիտի աստիճանը կամ ուռուցքի չափը), որոնք թույլ են տալիս անասնաբույժին և հետազոտողին արագ որոշում ընդունել՝ ապահովելով մարդասիրական վերջնակետ և, հնարավորության դեպքում, հասնել ընթացակարգի գիտական ​​նպատակին: 

Կենդանիների զոհաբերության մեթոդները պետք է հաստատվեն IACUC-ի կողմից:

Էֆթանազիան պետք է իրականացվի վերապատրաստված անձնակազմի կողմից, իսկ մահը պետք է արձանագրվի համապատասխան մասնագետի կողմից՝ հաստատելով էվթանազիայի ենթարկվող տեսակի կենսական նշանակության ֆունկցիաների դադարեցումը:

Էֆթանազիայի մեթոդները կարող են լինել անընդունելի, ընդունելի կամ ընդունելի որոշակի վերապահումներով: Կենդանիների հետազոտություններում որոշակի վերապահումներով մեթոդները կարող են կիրառվել, պայմանով, որ պահպանվեն որոշակի պայմաններ, ինչպիսիք են քաշի սահմանափակումը, սարքավորումների առկայությունը կամ անձնակազմի պատրաստվածությունը: Մեթոդի ընդունելի լինելը կախված է կենդանու տեսակից և տարիքից։ Օրինակ, պարանոցի խեղումը/տեղահանումը ընդունելի է միայն 1 կգ-ից պակաս քաշ ունեցող կրծողների և ճագարների համար, իսկ 150 գրամից բարձր քաշը ունեցողներին պետք է քնեցնել: Նորածին կրծողները դիմացկուն են ածխաթթու գազի նկատմամբ, ուստի նրանց նկատմամբ պետք է կիրառել այլ մեթոդներ:

Էվթանազիան կարող է իրականացվել քիմիական նյութերի միջոցով կամ ֆիզիկական մեթոդների կիրառմամբ: Քիմիական նյութերը կարելի է ներարկել կամ օրգանիզմ ներմուծել շնչելով (ինհալյացիայով): Քիմիական նյութերի օգտագործումը ֆիզիկական մեթոդներից գերադասելի է:

Ինհալացիոն միջոցներ են համարվում, կամ սեղմված գազերը (սովորաբար ածխաթթու գազ), կամ անզգայացնող նյութերը, որոնք կիրառվում են բարձր կոնցենտրացիաներով հիպոքսիա առաջացնելու համար (թթվածնի քաղց): Այդ անզգայացնող նյութերը արագ գոլորշիացող հեղուկներ են, որոնցից առաջանում է գազ կամ գոլորշի: Գազը շնչելով ՝ կենդանին կորցնում է գիտակցությունը, ինչպես վիրահատությանը նախապատրաստվելիս։ Գազի գերդոզավորումն առաջացնում է հիպոքսիա, որի արդյունքում դադարում է շնչառությունը, սրտի բաբախյունը և ուղեղի աշխատանքը։

Ինհալացիոն նյութերը կարող են կիրառվել անհատ կենդանիների կամ խմբերի համար՝ էվթանազիայի խցիկում: Կրծողները կարող են էվթանազիայի ենթարկվել հատակին մետաղական ցանց ունեցող կափարիչով անոթում, թափանցիկ ապակյա կամ պլաստիկ խցիկում՝ ինհալացիոն անզգայացնող միջոցի չափից մեծ դոզա ներմուծելով: Բամբակյա գնդիկը թրջում են անզգայացնող նյութով և դնում մետաղական ցանցի տակ՝ կենդանու համար անհասանելի վայրում: Այս գործողությունը պետք է կատարվի գազերը ներծծող հատուկ պահարանում, որպեսզի կափարիչը բացելիս և դիակը հեռացնելիս անձնակազմը անզգայացնող նյութերի գոլորշիները չշնչի։

Ցնդող անզգայացնող  միջոցների գերդոզավորումով,  ինչպիսին են իզոֆլուրանը կամ դրա համարժեքները, էվթանազիա կարելի է իրականացնել անզգայացնող մեքենայի ինդուկցիոն խցիկում: Կենդանին տեղադրվում է հերմետիկ փակվող ինդուկցիոն խցիկում, և անզգայացնող նյութի կոնցենտրացիան դանդաղորեն ավելանում է՝ գերազանցելով վիրահատական միջամտությունների համար օգտագործվող անզգայացման մակարդակը: Գազի թափոնը լցվում է թափոնների հավաքագրման համակարգ, որտեղ այն անվտանգ ներծծվում է կամ ոչնչանում: Այս գործընթացը կոչվում է գազի թափոնների հեռացում:

Ածխածնի երկօքսիդ CO2 գազը,  բարձր կոնցենտրացիայի դեպքում արագորեն հանգեցնում է գիտակցության կորստի: Այն կենդանիների լաբորատոր հետազոտություններում կրծողների և այլ փոքր կաթնասունների էվթանազիայի համար օգտագործվող ամենատարածված քիմիական նյութերից է: Այս մեթոդը բավական արդյունավետ է և էժան ու նվազագույն ռիսկ է պարունակում օպերատորի համար: Կենդանիները ածխածնի երկօքսիդ շնչելով կորցնում են գիտակցությունը՝ ուղեղում և այլ օրգաններում թթվածնի մակարդակի նվազման պատճառով: Գազի հոսքը վերահսկելու համար պետք է օգտագործել սեղմված գազի բալոն և ցածր ճնշման կարգավորիչ: Գազի հոսքի արագությունը էվթանազիայի խցիկում աստիճանաբար  պետք է ավելանա՝ գիտակցություն ունեցող յուրաքանչյուր կրծողի համար րոպեում 30%-ից հասնելով 70%-ի: Այն բանից հետո, երբ կրծողները կորցնում են գիտակցությունը, հոսքի արագությունը պետք է մեծացնել՝ մահն ավելի արագացնելու համար: Կենդանիների շնչառությունը դադարելուց հետո, առնվազն ևս 1 րոպե, CO2-ի հոսքը պետք է պահպանվի՝ կենդանու մահը երաշխավորելու համար: 

Էվթանազիայի ներարկային միջոցները սովորաբար օգտագործվում են գիտակցության արագ կորստի համար, որին հաջորդում է մահը: Սրանք սովորաբար բարբիտուրատներ պարունակող լուծույթներ են, որոնց մեծ մասը ենթակա է խիստ վերահսկման և կիրառման  համար սահմանված են համապատասխան պահանջներ՝ գույքագրում, օգտագործվող դեպքերի վերահսկում,  գրառումների պահպանում:

Թեև էվթանազիայի համար հիմնականում քիմիական մեթոդներն են կիրառվում, այնուամենայնիվ լինում են դեպքեր, երբ գիտական պահանջներից ելնելով, անհրաժեշտ է կիրառել ֆիզիկական մեթոդներ: Էվթանազիայի ֆիզիկական մեթոդները կա՛մ ոչնչացնում են ուղեղը, կա՛մ դադարեցնում նրա գործունեությունը։ Ֆիզիկական մեթոդները կիրառելիս կարող են օգտագործվել բարձր արագությամբ և ճշգրտությամբ կտրելու գործողություն ապահովող սարքեր։ Նման սարքերից են գիլյոտինը կամ փակվող պտուտակը: Ֆիզիկական մեթոդները, նույնիսկ ամենամարդկային ձևով կիրառելու դեպքում, ականատեսների մոտ կարող են խիստ անհանգստացնող հույզեր առաջացնել:

Պարանոցի խեղումը/տեղահանումը ֆիզիկական մեթոդ է, որը ենթադրում է պարանոցի ողերի տեղահանում: Ողնուղեղը արագ բաժանվում է գանգոսկրից՝ կանխելով ուղեղի և մարմնի միջև նյարդային ազդակների փոխանցումը։ Եթե պարանոցի տեղահանումը ճիշտ է կատարվում, կենդանու շնչառությունը արագորեն դադարում է և սրտի բաբախյունը կանգ է առնում: Մկանների կծկումները կարող են որոշ ժամանակ շարունակվել՝ առաջացնելով վերջույթների շարժումներ, ինչը ավտոմատ ռեֆլեքսի արդյունք է, այլ ոչ թե ցավի զգացողություն։ Պարանոցի տեղահանումը ընդունելի է 1 կգ-ից ցածր քաշ ունեցող կրծողների և ճագարների համար, իսկ 150 գրամից բարձր քաշ ունեցողներին պետք է քնեցնել:

Գլխատումը ֆիզիկական մեթոդ է, որն իրականացվում է գիլյոտինի միջոցով գլուխը մարմնից կտրելու համար: Գիլյոտինը, յուրաքանչյուր կենդանու համար օգտագործելուց հետո, պետք է մաքրվի, իսկ սայրը պետք է սրած պահվի:

Էվթանազիա իրականացնելուց հետո մահը պետք է արձանագրվի համապատասխան որակավորում ունեցող անձնակազմի կողմից:

էվթանազիայի ընթացակարգերում ներգրավված անձնակազմին բնորոշ են անհանգստության հույզերը։ Դրանք կարող են դեպրեսիայի, աշխատանքի նկատմամբ հետաքրքրության կորստի, ինչպես նաև էֆթանազիայի գործընթացից խուսափելու և դրանում դժկամությամբ կրկին ընդգրկվելու պատճառ դառնալ: Գործընկերները և ղեկավարները պետք է ուշադիր լինեն աշխատակիցների հուզական նշանների նկատմամբ:

Կենդանիների խնամքի և օգտագործման ձեռնարկը (Հավելված 2) ներկայացնում է ինստիտուտի նախագծերում սովորաբար օգտագործվող կենդանիների տեսակների համար Եվրոպական խորհրդարանի և Եվրոպայի խորհրդի 2010/63/ԵՄ հրահանգով առաջարկվող մեթոդները։ 

 

Կենդանիների զոհաբերության մեթոդները

  1. Կենդանիների զոհաբերության գործընթացում պետք է կիռարվեն ստորև բերված աղյուսակում նշված մեթոդները: Աղյուսակում նշված մեթոդներից բացի կարող են  կիրառվել նաև այլ մեթոդներ անգիտակից կենդանիների համար՝ պայմանով, որ կենդանին մահից առաջ գիտակցության չի գա: 
  2. Կենդանիների զոհաբերությունը պետք է կատարվի ստորև բերված մեթոդներից որևէ մեկով.  

(ա) արյան շրջանառության դադարեցում, 

(բ) ուղեղի ոչնչացում,  

(գ) պարանոցի տեղահանում, 

(դ) արյունաքամություն, 

(ե) դիակային փայտացման սկզբի փաստում։

 

 Աղյուսակ․ Կենդանիներ․դիտողություններ/ մեթոդներ 

Կենդանիներ

դիտողություններ/ մեթոդներ 

ԵրկկենցաղներՍողուններԿրծողներՃագարներԽոշոր կաթնա

սուններ

Անզգայացնող միջոցների գերդոզավորում (1)(1)(1)(1)(1)
Ածխաթթու գազԿիրառելի չէ։Կիրառելի չէ։(2)Կիրառելի չէ։Կիրառելի չէ։
Պարանոցի տեղահանում Կիրառելի չէ։Կիրառելի չէ։(3)(4)Կիրառելի չէ։
Ուղեղի ցնցում/հարված գլխին (5)(6)Կիրառելի չէ։
ԳլխատումԿիրառելի չէ։Կիրառելի չէ։(7)Կիրառելի չէ։Կիրառելի չէ։

 

Դիտողություններ

(1) Անհրաժեշտության դեպքում այն ​​պետք է կիրառվի նախնական սեդացիայի հետ միասին: 

(2) Կիրառել միայն աստիճանական համալրման դեպքում։ Չկիրառել պտղի կամ նորածին կրծողների համար: 

(3) Կիրառել միայն 1 կգ քաշով կրծողների համար: 150գ-ից ավելի կրծողները պետք է քնեցվեն։ 

  1.  Կիրառել միայն 1 կգ քաշով ճագարների համար: 150գ-ից ավելի ճագարները պետք է քնեցվեն։ 
  2.  Կիրառել միայն 1 կգ-ից ցածր կրծողների համար։
  3. Կիրառել միայն 5կգ-ից ցածր ճագարների համար։ 
  4. Կիրառել, այլ մեթոդների կիրառման անհնարինության դեպքում։