Էթիկայի և համապատասխանության հանձնաժողով
Էթիկայի և համապատասխանության հանձնաժողովը (ԷՀՀ) նվիրված է հետազոտական գործունեության մեջ էթիկական վարքագծի բարձր չափանիշների ապահովմանը և Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում ազնվության, թափանցիկության և համապատասխանության մշակույթի խթանմանը:
ԷՀՀ-ն վերահսկում է «Կենդանիների խնամքի և օգտագործման», «Կենսավտանգավոր նյութերի» և «Մարդկանց մասնակցությամբ հետազոտությունների» ինստիտուցիոնալ ենթահանձնաժողովների աշխատանքը:
Հիմնական պարտականությունները.
- Մշակել, վերանայել և թարմացնել ինստիտուցիոնալ վարքագծի կանոնները և հետազոտության էթիկայի և
համապատասխանության հետ կապված քաղաքականությունները: Այս քաղաքականությունը աշխատողների
համար ծառայում է որպես առաջնորդող սկզբունքներ՝ նախանշելով սպասվող վարքագիծը և վարքագծի չափանիշները - Հետազոտության ընթացքում վերահսկել համապատասխանությունը և համոզվել, որ մեխանիզմներ կան,
որոնք թույլ կտան աշխատակիցներին գաղտնի կերպով և առանց վրեժխնդրության վախի հաղորդել համապատասխանության
խնդիրները: - Ենթահանձնաժողովներին խորհրդատվություն տրամադրելը և նրանց կողմից բարձրացված էթիկական
հարցերի վերաբերյալ որոշումների կայացման ուղղորդումը - Աջակցել էթիկական երկընտրանքների կամ անորոշ իրավիճակների առաջ կանգնած աշխատակիցներին
- Խթանել էթիկայի և համապատասխանության կրթությունը` բարձրացնելու իրազեկությունը,
- Գնահատել հնարավոր էթիկական և համապատասխանության ռիսկերը և մշակել ռազմավարություններ
դրանք մեղմելու համար
հասկացողությունը և համապատասխանությունը էթիկայի չափանիշներին և իրավական պահանջներին
Էթիկայի և համապատասխանության հանձնաժողովը հանդիպում է առնվազն եռամսյակը մեկ անգամ: ԷՀՀ-ի
լրացուցիչ նիստ կարող է հրավիրվել այն դեպքում, եթե կան հրատապ հարցեր, որոնց պետք է
անդրադառնալ կամ ցանկացած ենթահանձնաժողովի նախագահի խնդրանքով: ԷՀՀ-ի հանդիպումներից
գրառումները պետք է կատարվեն ադմինիստրատիվ աշխատակցի կողմից: