ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Կենդանիների խնամքի և օգտագործման հիմնական ուսուցումն ու Աշխատանքային առողջության և անվտանգության ուսուցումը (կողմնորոշիչ տևողությունը՝ 2,5 ժամ) պարտադիր են բոլոր այն աշխատակիցների համար, ովքեր զբաղվում են կենդանիներով կամ իրականացնում են կենդանաբանական հետազոտություններ։
Եվթանազիայի վերաբերյալ տեղեկատվական նյութերի ընթերցումը պարտադիր է բոլոր այն անձանց համար, ովքեր ներգրավված են այդ գործընթացում։
Կենդանիների վրա հետազոտություն իրականացնող գիտական ղեկավարները և լաբորատորիաների ղեկավարները, բացի վերոնշյալից, պարտադիր կերպով պետք է ավարտեն ETPLAS հարթակի 10, 11, 12, 52 մոդուլները (կողմնորոշիչ տևողությունը՝ 21 ժամ), իսկ E25 մոդուլը ցանկալի է (լրացուցիչ)։ Եվթանազիայի վերաբերյալ տեղեկատվական նյութերի ընթերցումը պարտադիր է։
Կենդանիների հետ աշխատանքի և պրոցեդուրաների վերաբերյալ տեսանյութերն ու սլայդները հասանելի են ERA-Chair կայքում։ Սակայն կենդանիների վրա հետազոտություն իրականացնող անձնակազմի համար պարտադիր է կենդանաբույժի կամ փորձառու հետազոտողի կողմից տրամադրվող գործնական ուսուցումը։ Ուսուցումը պետք է փաստաթղթավորվի՝ նշելով ամսաթիվը, տևողությունը, թեման, դասընթացավարին և մասնակիցներին։
Եթե նախատեսված են վիրաբուժական միջամտություններ, հետազոտական անձնակազմի համար վիրաբուժական ուսուցումը (1,5 ժամ) պարտադիր է։ Բացի այդ, վիրաբուժական պրոցեդուրաներ իրականացնելու համար անհրաժեշտ է անցնել վիրաբուժական գործնական ուսուցման պաշտոնական դասընթաց կամ ձեռք բերել գործնական հմտություններ փորձառու հետազոտողի օգնությամբ։
IACUC
IACUC-ի նախագահ
պարտավոր է ընթերցել հետևյալ նյութերը՝
- IACUC նախագահին նախատեսված ինֆո թերթիկ, Համապատասխանության ինֆո թերթիկ, Վիրաբուժական ուսուցման նյութեր և Եվթանազիայի մոդուլ
Եվ ավարտել հետևյալ ուսուցումները՝
Կենդանիների խնամքի և օգտագործման հիմնական ուսուցում, Աշխատանքային առողջության և անվտանգության ուսուցում, IACUC անդամների ուսուցում, ETPLAS մոդուլներ 10, 11, 12, 25, 52, 60 (կողմնորոշիչ տևողություն՝ 31 ժամ)
EU-10: Գործընթացների և նախագծերի նախագծում՝ մակարդակ 1 – 4 ժամ
EU-11: Գործընթացների և նախագծերի նախագծում՝ մակարդակ 2 – 3 ժամ
EU-12: Ծանրության գնահատման շրջանակ – 7 ժամ
EU-25: Նախագծի գնահատում – 4 ժամ
EU-52: Առկա ոչ կենդանական այլընտրանքների որոնում – 4 ժամ
EU-60: Գիտական և կարգավորիչ կիրառման համար in vitro մեթոդների մշակում – 5 ժամ
Կենդանիների վրա կատարված ուսումնասիրությունների համակարգված վերանայում (2024)
IACUC անդամներ
պարտավոր են ընթերցել հետևյալ նյութերը՝
- Համապատասխանության ինֆո թերթիկ, Վիրաբուժական ուսուցման նյութեր և Եվթանազիայի մոդուլ
Եվ ավարտել հետևյալ ուսուցումները՝
- Կենդանիների խնամքի և օգտագործման հիմնական ուսուցում, Աշխատանքային առողջության և անվտանգության ուսուցում, IACUC անդամների ուսուցում, ETPLAS մոդուլներ 10, 11, 12, 25 և 52 (պարտադիր), EU-60 մոդուլը՝ ցանկալի (կողմնորոշիչ տևողությունը՝ 25 ժամ)
Կողմնորոշիչ ժամանակներ՝
Կենդանիների խնամքի և օգտագործման հիմնական ուսուցում՝ 2 ժամ
Աշխատանքային առողջության և անվտանգության ուսուցում՝ 30 րոպե
IACUC անդամների ուսուցում՝ 1,5 ժամ
ETPLAS մոդուլների տևողություն (ժամերով)
EU 10EU 11EU 12EU 25EU 52EU 60
437445
Գործնական ուսուցումների տևողությունը կհաշվարկվի IACUC-ի նախագահի և կենդանաբույժի համատեղ գնահատմամբ։

Կենդանիների խնամքի և օգտագործման դասընթաց

Կենդանիների խնամք և օգտագործում

Դասընթացը ներկայացնում է կենդանիների հետ գիտափորձերի իրականացման հիմնական օրենսդրական և էթիկական շրջանակները։ Այն ընդգրկում է հետևյալ առանցքային բաղադրիչները՝ 3R սկզբունքներ, Փոխարինում, Կրճատում, Բարելավում։ Կենդանիների խնամքի և օգտագործման հանձնաժողովի գործառույթները և պարտականությունները Կենդանիների հետազոտությունների հաստատման և վերանայման ընթացակարգերը Կենդանիների խնամքի և օգտագործման այլ կարևոր ասպեկտներ Դասընթացն ուղեկցվում է ինքնաստուգման հարցերով՝ յուրացված գիտելիքների գնահատման համար։ Դասընթացի հաջող ավարտի համար պահանջվում է առնվազն 80% ճիշտ պատասխաններ։ Մասնակիցները կարող են անհրաժեշտության դեպքում վերանայել նյութը և կրկնել թեստավորումը։ Դասընթացի ավարտին տրամադրվում է մասնակցության հավաստագիր։
Տեսնել դասընթացը

Կենդանիների խնամքի և օգտագործման ինստիտուցիոնալ կոմիտե

Այս դասընթացը նախատեսված է միայն Կենդանիների խնամքի և օգտագործման ինստիտուցիոնալ կոմիտեի անդամների համար:

Կենդանիների խնամքի և օգտագործման ինստիտուցիոնալ կոմիտեն Օրբելու անվան ինստիտուտի Կենդանիների խնամքի և օգտագործման ծրագրի կարևոր բաղադրիչն է։ Այս դասընթացը կներկայացնի IACUC-ի հիմնական դերը և պարտականությունները։
Տեսնել դասընթացը

Մասնագիտական առողջություն և անվտանգություն

Աշխատանքի անվտանգության և առողջության դասաընթացը տրամադրում է տեղեկատվություն, որն օգնում է վերացնել, նվազեցնել կամ վերահսկել մասնագիտական վտանգները և կանխել առողջության վրա բացասական ազդեցությունները՝ բացահայտելով ռիսկերը և ներդնելով անվտանգության միջոցառումներ: Մոդուլն ընդգրկում է մասնագիտական վտանգների տեսակները, անվտանգության միջոցառումները և անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը, առաջին օգնությունը լաբորատոր վթարների դեպքում:
Տրամադրված են ինքնագնահատման հարցեր՝ ներկայացված տեղեկատվության ընկալումը ստուգելու համար: Դասընթացը հաջողությամբ ավարտելու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 80 տոկոս ճիշտ պատասխաններ: Մասնակիցներին հնարավորություն է ընձեռված ուսումնասիրել նյութերը կրկին և, ըստ անհրաժեշտության, վերահանձնել թեստը: Դասընթացի հաջող ավարտին մասնակիցները կարող են ստանալ մասնակցության էլեկտրոնային հավաստագիր:
Տեսնել դասընթացը

Վիրաբուժություն. Ընդհանուր սկզբունքներ

Այս դասընթացն ուրվագծում է հիմնական հասկացությունները և փորձը՝ մարդասիրական և արդյունավետ վիրահատական միջամտությունների իրականացման համար: Այն ներառում է նախավիրահատական խնամքի ուղեցույցներ, ինչպիսիք են անզգայացումը և ցավազրկումը՝ կենդանիների բարեկեցությունն ապահովելու և ցավը նվազագույնի հասցնելու համար, ասեպտիկ մեթոդներ՝ վարակները կանխելու համար, և շեշտադրում է հետվիրահատական խնամքի և բարդությունների մոնիթորինգի կարևորությունը: Տրամադրված են ինքնագնահատման հարցեր՝ ներկայացված տեղեկատվության ընկալումը ստուգելու համար:Դասընթացը հաջողությամբ ավարտելու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 80 տոկոս ճիշտ պատասխաններ: Մասնակիցներին հնարավորություն է ընձեռված ուսումնասիրել նյութերը կրկին և, ըստ անհրաժեշտության, վերահանձնել թեստը: Դասընթացի հաջող ավարտին մասնակիցները կարող են ստանալ մասնակցության էլեկտրոնային հավաստագիր:
Տեսնել դասընթացը

ETPLAS - ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՐԹԱԿ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

https://learn.etplas.eu/

While Education and Training (E & T) under Directive 2010/63/EU is the responsibility of the Member States, harmonisation and mutual recognition of training programs are important assets for pan-European scientific exchange and mobility of personnel. For this reason, ETPLAS was established as an information portal to enable information sharing and communication between training providers, approval/accrediting bodies, employers and EU Member-State authorities.Following modules of e-learning courses on EU-functions defined by Directive 2010/63/U are hosted on ETPLAS website and free to enroll:

  • EU10 – Design of procedures and projects – Level 1
  • EU11 – Design of procedures and projects – Level 2
  • EU12 – The severity assessment framework
  • EU25 – Project evaluation
  • EU52 – Searching for (existing) non-animal alternatives
  • EU60 – Developing in vitro methods and approaches for scientific and regulatory use

Additionally, the course Systematic Review of Animal Studies can be accessed and free!