ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՑԱՐԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Անձնակազմը
Կենդանիների կացարաններ մուտք գործելու համար պահանջվում է կացարանի ղեկավարության թույլտվությունը:
Կենդանիների կացարաններ մուտք գործելու հնարավորություն կընձեռվի Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի այն աշխատակիցներին, ովքեր․
- կենդանիների ակտիվ օգտագործման ընթացակարգերում ընդգրկված անձնակազմի ցանկում են,
- ավարտել է մասնագիտական առողջության և անվտանգության ուսուցման դասընթացը և կենդանիներ օգտագործողների համար նախատեսված IACUC-ի հիմնական ուսուցման ծրագիրը։
Թույլտվություն Կենդանիների օգտագործման ընթացակարգերում ներգրավված գլխավոր հետազոտողը (PI) մուտք գործելու խնդրանքով պետք է էլեկտրոնային փոստով դիմի կենդանիների կացարանի ղեկավարին: Եթե թույլտվության խնդրանքը ներկայացվում է հետազոտական խմբի անդամի կողմից, ապա էլեկտրոնային նամակի պատճենը պետք է ուղարկվի PI-ին։
Նամակը պետք է ամփոփի հետևյալ տեղեկատվությունը․
- մուտքի կարիք ունեցող անձի անունը,
- այն հետազոտության ընթացակարգի համարը, որին կցված է տվյալ անձը։
Այցելուներ
Այցելու է համարվում այն անձը, որն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի աշխատակից չէ և ունի կենդանիների հաստատություն մուտք գործելու թույլտվություն:
Այցելուները կարող են մուտք գործել կենդանիների կացարան հետևյալ պայմաններով.
- նախքան մուտք գործելը այցելուն պետք է ստանա կենդանիների կացարանի ղեկավարի թույլտվությունը։
- Թույլտվություն պետք է տրվի միայն այցելելու համար հիմնավոր պատճառ ունեցող անձանց։
- Կենդանիների կացարան մուտք գործող բոլոր այցելուներին պետք է ուղեկցի նշանակված և հաստատված համապատասխան ուղեկցող։
- 18 տարեկանից ցածր այցելուներին չի թույլատրվում մտնել կենդանիների հաստատություն։
- Այցելության թույլտվության ձևաթուղթը պետք է լրացվի այցից առաջ։
Այս սկզբունքների խախտման դեպքերը պետք է զեկուցվեն IACUC-ին՝ հետագա հետաքննության համար։