Աշխատանքի առողջության և անվտանգության մասին
Լաբորատոր կենդանիների հետ կապված հետազոտությունները պարունակում են ռիսկեր: Պոտենցիալ վտանգներն են կենդանիների խայթոցները, ալերգենների և քիմիական մաքրող նյութերի ազդեցությունը և կենդանիներից փոխանցվող հիվանդությունները: Փորձարարական վտանգների ցանկում կարող են ընդգրկվել կենսաբանական նյութերը (վարակիչ նյութեր կամ տոքսիններ), քիմիական նյութերը (քաղցկեղածիններ և մուտագեններ), ճառագայթումը (ռադիոնուկլիդներ, ռենտգենյան ճառագայթներ, լազերներ) և ֆիզիկական վտանգները (ասեղներ և ներարկիչներ):

Առողջ և անվտանգ աշխատանքային քաղաքականությունը ներառում է վերահսկման և կանխարգելման ռազմավարություններ, բժշկական գնահատում, ռիսկերի գնահատում և վտանգների վերհանում, անձնակազմի վերապատրաստում, անձնական հիգիենա և պաշտպանություն:
Ռիսկերի կառավարման հիմնական բաղադրիչներն են․
– ինժեներական հսկողություն․ շինությունների համապատասխան նախագծում և շահագործում, անվտանգության համապատասխան սարքավորումների օգտագործում,
– ադմինիստրատիվ վերահսկողություն․ ստանդարտ գործառնական ընթացակարգեր (SOP),
անհատական վերահսկողություն․ անհատական պաշտպանական միջոցների տրամադրում (PPE)։
Լաբորատոր կենդանիների հետ հաճախակի կամ երկարատև շփում ունեցող անձնակազմը պետք է լրացնի առողջության վերաբերյալ հարցաթերթիկ