Կենդանիների խնամքի և օգտագործման Ինստիտուցիոնալ Կոմիտե


2024 թվականին Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում ստեղծվել է Կենդանիների խնամքի և օգտագործման կոմիտե (IACUC), որը պետք է վերահսկի և պարբերաբար գնահատի հետազոտական նպատակներով լաբորատոր կենդանիների խնամքն ու օգտագործումը

Կենդանիների խնամքի և օգտագործման հանձնաժողովը բաղկացած է 5 քվեարկող անդամից. նախագահ՝ լաբորատոր կենդանիների հետ աշխատանքի փորձ ունեցող  պրակտիկ գիտնական, անասնաբույժ, կենդանիների խնամքի և կառավարման մեջ ներգրավված անդամ, գիտության ոլորտի հետ առնչություն չունեցող մեկ անդամ և Օրբելու անվան ֆիզիոլոգիական ինստիտուտի հետ առնչություն չունեցող անձ՝ բացառությամբ հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկված լինելը։ Նշանակվում են նաև փոխարինող անդամներ։ IACUC-ը ղեկավարում է հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արմեն Ոսկանյանը:

Ներառում է հետևյալ անդամներին՝

  • Եկատերինա Բայդյուկ

  • Վիկտոր Շպանգենբերգ

  • Միխայիլ Պոլյակով

  • Նարինե Գալստյան

  • Գայանե Կիրակոսյան (որպես փոխարինող անդամ)

  • Վարվարա Սոլովյովա (որպես փոխարինող անդամ)

Կոնտակտային տվյալներ՝
[email protected]

Պարտականությունները

– Խորհրդատվություն տրամադրել կենդանիների հետ աշխատող անձնակազմին կենդանիների բարեկեցության հետ կապված հարցերի շրջանակներում՝ դրանց ձեռքբերման, տեղաբաշխման, խնամքի և օգտագործման վերաբերյալ:

– Խորհրդատվություն տրամադրել անձնակազմին անհրաժեշտ փոխարինման, կրճատման և բարելավման պահանջների կիրառման վերաբերյալ, անձնակազմին ապահովել պահանջների կիրառմանն առնչվող տեխնիկական և գիտական 
​​զարգացումների մասին տեղեկատվությամբ։

– Մշակել կենդանիների բարեկեցության խնդիրների մշտադիտարկման, հաշվետվողականության և հետագա կարգավորման ներքին գործառնական ընթացակարգեր:

–  Ուսումնասիրել մշակման փուլում գտնվող ինստիտուտի առաջարկած նախագծերը և հետազոտական ընթացակարգերը՝ հաշվի առնելով «հումանիտար խնամքը և օգտագործումը»։

–  Հետևել նախագծերի ընթացքին և արդյունքներին ու առաջարկություններ ներկայացնել այն տարրերի վերաբերյալ, որոնք հետագայում կնպաստեն փոխարինմանը, կրճատմանը և բարելավմանը։

– Ընթացիկ գործունեությունը ուսումնասիրելուց հետո կամ պահանջել փոփոխությունների կատարում, կամ մերժել դրա հաստատումը։ Գործունեությունը պետք է վերանայվի առնվազն 3 տարին մեկ անգամ։

– Համակարգել անձնակազմի վերապատրաստումը և փաստաթղթավորել այն։

– Ստուգել կենդանիների հարմարությունները, ուսումնասիրել կենդանիների վիճակը և տրամադրել ստուգման արդյունքների հաշվետվություններ։

– Ուսումնասիրել  անձնակազմի մտահոգությունները կենդանիների խնամքի և օգտագործման վերաբերյալ